Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օբաման և Պուտինը իրար չհասկացան

Օբաման և Պուտինը իրար չհասկացան
17.03.2014 | 22:40

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ՈՒկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Օբաման նաև ասել է, որ ԱՄՆ-ը և իր եվրոպացի գործընկերները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ՈՒկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար: Մոսկվան համարում է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական է:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ